ՀԳՀԾ-ն և տարածաշրջանային զարգացումները՝ Զարիֆի և Լավրովի հանդիպման առանցքում
Քաղաքական
10:06 25/09/2020
Տարածաշրջան

ՀԳՀԾ-ն և տարածաշրջանային զարգացումները՝ Զարիֆի և Լավրովի հանդիպման առանցքում

Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները Մոսկվայում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ՀԳՀԾ-ն (Իրանի միջուկային գործարքը) և տարածաշրջանային ու միջազգային զարգացումները:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նախօրեին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին գրում է Pars Today-ը։

Հանդիպման ժամանակ, Զարիֆը նշել է. «ԱՄՆ-ի ապօրինություններին և  միակողմանիությանը հակազդելու հարցում երկու երկրների համագործակցությունը միակողմանիության դեմ պայքարի հաջող օրինակ է»:

Զարիֆը նշել է, որ բոլոր երկրները պետք է համագործակցեն միջազգային իրավունքի վրա հիմնված և ոչ թե մեկ երկրի կամքի վրա հիմնված միջազգային հարաբերություններ ապահովելու համար: Նա հավելել է. «Հաշվի առնելով Ռուսաստանի դրական դերը` կարգուկանոնի պահպանման համար անհրաժեշտ է ավելի շատ քայլեր ձեռնարկել՝ ՀԳՀԾ-ն պահպանելու ուղղությամբ»:

Իրանի արտաքին գործերի նախարարը, բարձր գնահատելով Ռուսաստանի կառուցողական դերը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հավելել է. «Միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչները կարևոր դեր են ունեցել Միացյալ Նահանգների ապօրինի գործողություններին հակազդելու գործում»:

Սերգեյ Լավրովը հանդիպման ժամանակ նշել է, որ Մոսկվան համագործակցելու է ՀԳՀԾ-ի բոլոր անդամների հետ, որոնք հավատարիմ են այս կարևոր միջազգային փաստաթղթին:

Placeholder
ՀԳՀԾ-ն և տարածաշրջանային զարգացումները՝ Զարիֆի և Լավրովի հանդիպման առանցքում