Ապրեք բելառուսներ՝ Գորբաչովը սատարում է Բելառուսում ցուցարարներին․ միջազգային մամուլի ուշագրավ հատվածները
Քաղաքական
10:32 25/09/2020
Աշխարհ

Ապրեք բելառուսներ՝ Գորբաչովը սատարում է Բելառուսում ցուցարարներին․ միջազգային մամուլի ուշագրավ հատվածները

COVID-19

Բրիտանիայում և Ֆրանսիայում կորոնավիրուսի վարակը ռեկորդներ է գրանցում․ Բրիտանիան և Ֆրանսիան նախօրեին գրանցել են կորոնավիրուսի բռնկումից ի վեր COVID-19 վարակի իրենց ամենաբարձր մեկօրյա թվերը: Նախորդ 24 ժամվա ընթացքում Ֆրանսիայում ավելի քան 16,000 նոր վարակ է հայտնաբերվել․ նախկին ռեկորդը՝ 13,492, գրանցվել էր սեպտեմբերի 19-ին: Եվս 52 մարդ նույնպես կորցրեց իր կյանքը համաճարակի պատճառով ՝ երկրում COVID-19 զոհերի թիվը հասցնելով 31 511-ի:

Բրիտանիայում հինգշաբթի օրը գրանցվել է 6,632 նոր վարակ, ինչը նոր ռեկորդ է երկրի համար: Հաղորդվում է նաև, որ ամբողջ Մեծ Բրիտանիայում գրանցվել է քառասուն նոր մահվան դեպք, զոհերի թիվը հասել է 41 902-ի, որը զոհերի ամենամեծ թիվն է Եվրոպայում:

Հելսինկիի օդանավակայանում կորոնավիուսը հայտնաբերող շներ են աշխատում․Հաղորդվում է, որ վարժեցված շները հաջող հայտնաբերում են մահացու վիրուսը  94-ից 100 տոկոս հաջողությամբ։ 

Չինական պատվաստանյութը կտրամադրվի Հարավային Ամերիկայի երկրներին դեռևս փորձարկման փուլում. Չինաստանի Sinovac Biotech ընկերությունը նախատեսում է իր փորձարկվող պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ մատակարարել Հարավային Ամերիկայի երկրներ, այդ թվում՝ Բրազիլիա և Չիլի: Դրա մասին սեպտեմբերի 24-ին հայտնել է ընկերության գործադիր տնօրենը:

Քաղաքական

«Ապրեք բելառուսներ»․ Գորբաչովը սատարում է Բելառուսում ցուցարարներին․ Խորհրդային Միության առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը սատարում է Բելառուսում ցուցարարներին՝ «ապրեք բելառուսներ» բառերով: Այնուամենայնիվ, նրանք «դեռ պետք է քրտնաջան պայքարեն», ասել է քաղաքական գործիչը «Подъем» թերթի հետ զրույցում:

«Իմ սիրելի հանրապետություն և բելառուսներ, որոնց ես սիրում եմ: Հիմա նրանք արդեն բնավորություն ունեն: Դա շատ լավ է։ Ես ուշադիր հետևում եմ: Կարծում եմ, սա հենց այնպես չի անցնի», - ասել է Գորբաչովը: 

Արևելյան Եվրոպայի առաջնորդները պահանջում են. Կանգնեցրեք միգրանտներին․ Բրյուսել են այցելել Հունգարիայի, Լեհաստանի և Չեխիայի ղեկավարները՝ Վիշեգրադի քառյակի երեք երկրներ, որոնք դժգոհ են փախստականների հոսքից: Նրանք քննադատում են վերջերս հայտարարված ԵՄ միգրացիոն քաղաքականության թարմացումը:

«ԵՄ հիմնական մոտեցումը մնում է անփոփոխ. Նա ցանկանում է կառավարել միգրացիան, այլ ոչ թե կանգնեցնել միգրանտներին»,- ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հավելելով, որ պետք է կանգնեցնել միգրանտներին: 

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ․ ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը հինգշաբթի օրը պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու անձանց և չորս կազմակերպությունների նկատմամբ: Դեպարտամենտը պատժամիջոցների ենթարկված՝ Իրանի դատական համակարգի հետ կապված ֆիզիկական ու իրավաբանական անձանց մեղադրել է մարդու իրավունքների խախտման մեջ: 

ԱՄՆ սենատորներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի պաշտոնյաների նկատմամբ Նավալնիի հետ կապված․ Երկու կուսակցությունների ամերիկացի սենատորներն էլ օրինագիծ են ներկայացրել, որը նախատեսում է անձնական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի պաշտոնյաների համար՝ Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ կապված:

«(Փաստաթուղթը) ենթադրում է պատժամիջոցներ Ռուսաստանի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են միջազգային իրավունքի խախտումների մեջ, ներառյալ ընդդիմության առաջնորդ և հակակոռուպցիոն մարտիկ Ալեքսեյ Նավալնիի թունավորումը», - ասված է սենատոր Քրիս Կունսի կայքում տեղադրված հայտարարության մեջ: 

Հասարակություն

Կալիֆորնիան արգելելու է բենզինով մեքենաները․ Կալիֆորնիան արգելելու է բենզինով աշխատող նոր մարդատար մեքենաների և բեռնատարների վաճառքը 2035 թվականից սկսած՝ էլեկտրական մեքենաների անցնելու և գազերի արտանետումները կրճատելու նպատակով, հայտարարել է նահանգապետ Գեվին Նյուսոմը:

«Կլիմայի փոփոխության դեմ պայքարելուն ուղղված սա մեր նահանգի կողմից մեծ ազդեցություն ունեցող քայլ է: Տասնամյակներ շարունակ մենք թույլ ենք տվել մեքենաներին աղտոտել այն օդը, որը շնչում են մեր երեխաներն ու ընտանիքները: Մեր ժողովուրդն արժանի է ունենալու այնպիսի մեքենա, որը երեխաների մոտ ասթմա չի առաջացնի... Մեքենաները չպետք է հալեցնեն սառցադաշտերը կամ բարձրացնեն ծովի մակարդակը` վտանգելով մեր լողափերը և առափնյա շրջանները»,-նասել է նահանգապետը: 

Իրավունք

«Վերամշակված պահպանակներ»․ Վիետնամի ոստիկանությունն առգրավել է մոտ 345,000 օգտագործված պահպանակներ, որոնք մաքրվել և վերավաճառվել են՝ որպես նոր, հաղորդում են պետական լրատվամիջոցները: Այս շաբաթ Վիետնամի պետական հեռուստատեսության (ՎՏՎ) կողմից հեռարձակված կադրերում երևում է, որ օգտագործված հակաբեղմնավորիչները տասնյակ խոշոր պայուսակներով ցրված են հարավային Բին Դուոնգ նահանգի պահեստի հատակով:

Սպորտ

Երեկ բացասական, այսօր դրական՝ Զլատան Իբրահիմավիչը վարակվել է կորոնավիրուսով․ ֆուտբոլիստը թվիթերում գրել է, որ նախօրեի թեստը եղել է բացասական, իսկ այսօրվանը՝ դրական։

«Ախտանշաններ չունեմ։ Կովիդը խիզախություն ունեցավ ինձ էլ մարտահրավեր նետել․ վատ միտք»,- գրել է Իբրահիմովիչը։

Placeholder
Ապրեք բելառուսներ՝ Գորբաչովը սատարում է Բելառուսում ցուցարարներին․ միջազգային մամուլի ուշագրավ հատվածները