Դատարանի բակից քաղաքացիներ են ձերբակալվել
Իրավունք
15:35 25/09/2020
Հայաստան

Դատարանի բակից քաղաքացիներ են ձերբակալվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ  նստավայրի դիմացից երկու անձ ձերբակալվել է ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար՝ չեն կրել դիմակ, հորդորից հետո էլ չեն կրել, սկսել են վիճաբանել ոստիկանների հետ: Լրագրողներին ասաց ոստիկանության Երևան քաղաքի հասարակական կարգի ապահովման տեսուչ Լևոն Ղազարյանը:

Նշենք, որ դատարանում ընթանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, իսկ բակում հավաքված են քաղաքական գործչի աջակիցները:

Լևոն Ղազարյանն ասաց, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրի դիմաց  առավոտից իրակացավում է հանրային հավաք, մասնակիցների  շրջանում ներկա են եղել անձիք,  ովքեր դիմակ չեն կրել, իսկ կարանտինի պայմաններում այն անհրաժեշտ է:

«Ոստիկանությունը համապատասխան հարկադրանի միջոցներ ձեռնարկելու  նպատակով մոտեցել է քաղաքացիներին, որոնք չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, այդ իսկ պատճառով  լրացուցիչ հարկադրանքի միոջոցներ են ձեռնարկվել»,- նշեց նա:

Լրագրողի դիտարկմանը, թե քաղաքացուն ձերբակալելիս ուժ գործադրվեց, Լ.Ղազարյանն ասաց. «Ոստիկանությունն իր օրինական գործողությունը իրականացնելիս օրենքով նախատեսված  դեպքերով և կարգով  կարող է կիրառել ֆիզիկական ուժ»:

Նրա խոսքով,  այս պահին չեն կարող ասել՝ հավաքի մասնակից է եղել, թե ոչ:

«Հավաքի փաստացի կազմակերպումը և ղեկավարումն իրականացնողները, մասնավորապես ԱԺ պատգամավորները, տարբերակ  հնչեցրեցին, որ նույնիսկ  հավաքի մասնակից էլ չէր,  այսինքն սովորական քաղաքացի էր, որտեղ այդ ժամանակ գտնվում էր: Այսինքն՝ որևէ ձևով ասոցացնել, որ կապ ուներ հավաքի հետ, ներկա պահին  գնահատականներ չենք տա»,- ասաց ոստիկանության Երևան քաղաքի հասարակական կարգի ապահովման տեսուչը:

 

Placeholder
Դատարանի բակից քաղաքացիներ են ձերբակալվել