«Հրապարակ». Փաշինյանը պատգամավորներին հասկացրել է՝ եթե առաջիկայում էլ շարունակեն անհնազանդությունները, կգնա արտահերթ ընտրությունների
Օրվա մամուլ
09:37 26/09/2020
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանը պատգամավորներին հասկացրել է՝ եթե առաջիկայում էլ շարունակեն անհնազանդությունները, կգնա արտահերթ ընտրությունների

«Հրապարակ» թերթը գրում է. «Եռյակի առաջ քաշած արտահերթ ընտրությունների պահանջը Նիկոլ Փաշինյանը մահակ է դարձրել թիմի գլխին՝ պատգամավորներին հասկացրել է, որ եթե առաջիկայում էլ շարունակեն անհնազանդությունները, կորոշի գնալ արտահերթ ընտրությունների, որ իր ուզած խմբակցությունը ձևավորվի, և իրենց չարդարացրածները դուրս մղվեն իշխանությունից։

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իշխող խմբակցության 88 պատգամավորների ամենաքիչը 80 տոկոսը մանդատ է ստացել իր շնորհիվ, և առաջիկայում էլ ինքը կարողանալու է թիմի համար այդպիսի արդյունք ապահովել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 

Placeholder
«Հրապարակ». Փաշինյանը պատգամավորներին հասկացրել է՝ եթե առաջիկայում էլ շարունակեն անհնազանդությունները, կգնա արտահերթ ընտրությունների