Տալլինի փառատոնում կկայանա Աննա Մելիքյանի ֆիլմի միջազգային պրեմիերան
Մշակույթ
09:09 26/09/2020
Աշխարհ

Տալլինի փառատոնում կկայանա Աննա Մելիքյանի ֆիլմի միջազգային պրեմիերան

Տալլինի 24-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կայանալու է ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանի «Երեքը» ֆիլմը միջազգային պրեմիերան։ Այս մասին հայտնում է baltija.eu կայքը։

Ռուսաստանում մելոդրաման առաջին անգամ ցուցադրվել է այս ամսվա ընթացքում «Կինոտավր» կինոփառատոնում, արժանացել է մրցանակի օպերատորական աշխատանքի համար։

Աննա Մելիքյանի «Երեքը»  սիրային եռանկյունու մասին  է: Սա պատմություն է հեռուստահաղորդավարի (Կոնստանտին Խաբենսկի), նրա կնոջ (Վիկտորիա Իսակովա) և բանաստեղծուհու (Յուլիա Պերեսիլդ) մասին: «Երեքը»   սիրային պատմություն է, որտեղ հերոսը շտապում է Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի և երկու կանանց միջև: 

Placeholder
Տալլինի փառատոնում կկայանա Աննա Մելիքյանի ֆիլմի միջազգային պրեմիերան