ԱՀԿ-ն չի բացառել կորոնավիրուսից 2 միլիոն մարդու մահը
Աշխարհում
19:51 26/09/2020
Աշխարհ

ԱՀԿ-ն չի բացառել կորոնավիրուսից 2 միլիոն մարդու մահը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ կորոնավիրուսից մինչև երկու միլիոն կմահանա մինչև  COVID-19-ի դեմ արդյունավետ պատվաստանյութը զանգվածաբար հասանելի կդառնա: news.ru-ի հաղորդմամբ, այդ մասին սեպտեմբերի 25-ին կայացած ճեպազրույցում ասել է ԱՀԿ Առողջապահության արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը:

«Դա դժվար է պատկերացնել, բայց բավականին հավանական է: Մենք ինը ամսվա ընթացքում կորցրել ենք մեկ միլիոն մարդ։ Հավանաբար  դեռ 9 ամիս պետք կլինի պատվաստանյութի հայտնվելու համար», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է երկու միլիոն մարդ մահանա կորոնավիրուսից:

Ռայանի խոսքով, այժմ խնդիրներ կան, մասնավորապես կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ֆինանսավորման, արտադրության և գնահատման հարցում: Միևնույն ժամանակ ԱՀԿ ծրագրի տնօրենը նշել է, որ հոսպիտալացված հիվանդների շրջանում մահացությունը նվազում է, ուստի աշխարհը հնարավորություն ունի դասեր քաղել նախորդ ինն ամիսներից` կանխելու մահերը:

Երեկվա դրությամբ, կորոնավիրուսից ողջ աշխարհում մահացել է 983 հազար մարդ, վարակվել՝ ավելի քան 32,2 միլիոն մարդ։  ԱՀԿ-ն մարտի 11-ին հայտարարել էր կորոնավիրուսի համավարակ։
 

Placeholder