Ռոհանին հայտարարել է Իրանում կրոնական ծիսակատարությունը չեղյալ հայտարարելու մասին
Մշակույթ
12:53 26/09/2020
Տարածաշրջան

Ռոհանին հայտարարել է Իրանում կրոնական ծիսակատարությունը չեղյալ հայտարարելու մասին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կորոնավիրուսի համաճարակի պատճառով չեղյալ  է հայտարարելու Արբաինի կրոնական ծեսին նվիրված ամենամյա ավանդական ուխտագնացությունները և քայլերթերը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, քաղաքական գործչի այդ ելույթը շաբաթ օրը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը:

«Որոշվեց, որ այս տարի դեպի Իրաք երթեր կամ ուխտագնացություններ չեն լինի, քանի որ Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ այս տարի չեն կարող ուխտավորներ ընդունել»,- ասել է Ռոհանին: Նախագահի խոսքով, Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչները հստակ հայտնել են, որ կրոնական միջոցառումները պետք է տանը իրականացվեն:

Արարողությունները նվիրված են Արբաինի սգո ծիսակարգին (արաբերենից թարգմանված «քառասուն»): 7-րդ դարում Իմամ Հուսեյնի ողբերգական մահվան 40-րդ օրվա հիշատակումը 2020 թվականին համընկնում է հոկտեմբերի 8-ի հետ: Հիմնական իրադարձությունն ավանդաբար զանգվածային ուխտագնացություն է դեպի Իրաքի տարածքում գտնվող կրոնական սրբավայրեր: Ըստ Իրանի իշխանությունների 2019 թ-ին Իրանից դեպի Իրաք ուխտավորների թիվը, հասել էր ռեկորդային՝ 3,5 միլիոնի:

Վերջին տվյալներով Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 439 882-ի, մահացել է 25 222 մարդ:
 

Placeholder