Սահմանին լարվածության պատճառով՝ Հայաստանում ու Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատները անվտանգության տագնապ են  հայտարարել
Քաղաքական
11:38 26/09/2020
Տարածաշրջան

Սահմանին լարվածության պատճառով՝ Հայաստանում ու Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատները անվտանգության տագնապ են հայտարարել

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է զգոնություն պահպանել և զգուշություն ցուցաբերել` Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում  բարձր լարվածության և վերջերս տեղի ունեցած բռնությունների պատճառով: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում խուսափել շփման գծի և սահմանի մոտակայքից` M4 մայրուղուց դեպի արևելք ու Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M16 մայրուղիներից մինչև Վրաստանի հետ սահման Տավուշի մարզ:

«Մի ճանապարհորդեք դեպի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան»,-ասվում է նախօրեին տարածված հայտարարության մեջ։

ԱՄՆ դեսպանատունը խրախուսում է ԱՄՆ քաղաքացիներինհետևել տեղական լուրերին։

«Դեսպանությունը կշարունակի վերահսկել անվտանգային իրավիճակը և անհրաժեշտության դեպքում կտրամադրի լրացուցիչ տեղեկություններ»,-ասվում է հայտարարությունում:

ԱՄՆ դեսպանատունը հորդորում է նաև կատարել հետևյալ գործողությունները՝
• Մոնիտորինգ անել տեղական լրատվամիջոցները՝ թարմացումների համար:
• Խուսափել մարդկանց բազմությունից:
• Խուսափել ցույցերից:
• Ընկերներին և ընտանիքին տեղեկացնել իրենց անվտանգության մասին:
• Զգույշ լինել շրջապատում:

Նշենք, որ համանման հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը՝ հորդորելով դուրս չգալ Աբշերոնի թերակղզուց։

Placeholder
Սահմանին լարվածության պատճառով՝ Հայաստանում ու Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատները անվտանգության տագնապ են հայտարարել