Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թռչունները համաճարակի պատճառով սկսել են ավելի ցածրաձայն ու «սեքսուալ» դայլայլել
Սան Ֆրանցիսկոյի բնապահպանները պարզել են, որ արու թռչունները սկսել են շատ ավելի մեղմ երգել՝ էգերին գրավելու համար: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հետազոտության նման արդյունքներ է հրապարակել «phys.org» կայքը:
Այս փոփոխության պատճառը Կալիֆոռնիայում ներդրված ընդհանուր կարանտինն էր: Հոդվածում ասվում է, որ քաղաքի աղմուկը թռչուններին ստիպում էր շատ ավելի բարձր դայլայլել, բայց Սան Ֆրանցիսկոյում սահմանափակման միջոցառումներ մտցնելուց հետո նրանց երգը մոտ մեկ երրորդով ավելի մեղեդային և ցածրաձայն է դարձել:
Հետազոտության հեղինակները ցույց են տվել, թե որքան արագ են թռչունները հարմարվում շրջակա միջավայրի փոփոխություններին և առաջարկել են, որ ձայնային աղտոտումը նվազեցնելու երկարաժամկետ միջոցառումները կարող են հանգեցնել կենդանական աշխարհում տեսակների ավելի մեծ բազմազանության: