Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ
Քաղաքական
15:24 27/09/2020
Աշխարհ

Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից։

Նշվում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը սեպտեմբերի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետ, որի ընթացքում նրանք մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ:

«Ընդգծվեց շփման գծում շուտափույթ հրադադարի և իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը: Ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ  հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այսօր ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զ. Մնացականյանի հետ։ Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծի երկայնքով շարունակվող կայնամաշտաբ մարտական գործողությունների,  զոհերի ու վիրավորների մասին ստացվող տեղեկատվության վերաբերյալ։ Նա ընդգծել է կրակի՝ հնարավորինս շուտ  դադարեցման անհրաժեշտությունը։

 

 

Placeholder
Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ