Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիայի ԱԳՆ․ Դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ֆրանսիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում շարունակվող լայնածավալ բախումներով և խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրություններով:
Այն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը:
«Որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ֆրանսիան, իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ միասին, վերահաստատում է իր հանձնառությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային և տևական կարգավորմանը հասնելու համար՝ միջազգային օրենսդրությանը համապատասխան»,- ասվում է հայտարարությունում: