Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայ-ադրբեջանական սահմանի ոչ ամբողջ երկայնքով է լարվածությունը։ Ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետակոծության գործողությունների ընթացքում, որոնք հինականում Արցախի ուղղությամբ են եղել, նաև Վարդենիսի ուղղությամբ են հարվածներ եղել։ Ոչ այնքան ինտենսիվ»,- նշեց նա։
Ա.Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանի տարածքի մնացած տեղերում այլ իրավիճակ չունեն։
Հիշեցնենք՝ այսօր ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։