Արցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են ադրբեջանական  4 ուղղաթիռ,15 ԱԹՍ, 10 տանկ
Քաղաքական
14:55 27/09/2020
Հայաստան

Արցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են ադրբեջանական 4 ուղղաթիռ,15 ԱԹՍ, 10 տանկ

Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում ագրեսիա են ձեռնարկել Արցախի Հանրապետության հանդեպ:

Արցախի Հանրապետության զինված ուժերի մարտակարգերին, մշտական տեղակայման վայրերին ու խաղաղ բնակավայրերին հասցվել են հարվածներ հրետանային համակարգերի և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ: Այնուհետև հակառակորդի մոտոհրաձգային և զրահատանկային ստորաբաժանումները հարձակման են անցել հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, այս պահի դրությամբ նշված ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ:

ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են:

Placeholder
Արցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են ադրբեջանական 4 ուղղաթիռ,15 ԱԹՍ, 10 տանկ