Արամ Սարգսյան. Ամբողջ ընտանիքով վարակվել ենք կորոնավիրուսով
Առողջություն
21:20 27/09/2020
Հայաստան

Արամ Սարգսյան. Ամբողջ ընտանիքով վարակվել ենք կորոնավիրուսով

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը գրում է.

«Ցավոք, ամբողջ ընտանիքով վարակվել ենք կորոնավիրուսով և ինքնամեկուսացած ենք՝ հնարավորություն չունենալով առանց մարդկանց առողջությունը վտանգելու՝ տնից դուրս գալ: Ցավում եմ, որ չեմ կարող միանալ ընկերներիս ոչ թե իմ առողջությունը խնայելու, այլ նրանց չվարակելու համար: Նաև ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող պատասխանել լրագրողների զանգերին ու հարցերին:

Հուսով եմ, որ մեկ շաբաթից կմիանամ ընկերներիս ու կծառայեմ հայրենիքիս՝ ինչով կարող եմ։ Վստահ եմ, որ մեր բանակը ոչ միայն կպաշտպանի մեր սահմանները, այլև արժանի հակահարված կտա ագրեսորին: Հաղթելու ենք»։

Placeholder