Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախնական տվյալներով, Արցախի Զինված ուժերն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր. Արթուր Սարգսյան
Նախնական տվյալներով, Արցախի Զինված ուժերն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր։ Ասուլիսում հայտարարեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը։
Նա հայտնեց, որ հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ. հայկական կողմը խոցել է հակառակորդի 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 30 տանկ ու հետևակի մարտական մեքենաներ։
Այս պահին ընթանում են թեժ մարտեր։
Ա. Սարգսյանը նշեց նաև, որ ՊԲ անձնակազմն իր առջև դրված մարտական խնդիրը կատարում է բարձր պատասխանատվությամբ, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակն այս պահին կայուն է, ապահովում է առաջադրված խնդիրների հետագա կատարումը։
«Համզոված եմ, որ կարողանալու ենք հակառակորդին պարտադրել, որպեսզի նորից աղերսի իր հերթական հրադադարն ու խաղաղությունը»,- ասաց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։
Հիշեցնենք՝ այսօր, սեպտեբերի 27-ին ժամը 07:10-ին ադրբեջանական զորքերը հարձակման են անցել արցախյան շփման գծի ամբողջ երկարությամբ։ Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։