Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի պաշտպանության նախարարության յութուբթյան էջում տեսանյութ է հրապարակված՝ Ադրբեջանի ԱԹՍ-ի խոցումը Ստեփանակերտի երկնքում։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանն ասուլիսում ասել էր, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 30 տանկ ու հետևակի մարտական մեքենաներ։
Հիշեցնենք՝ այսօր ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Ադրբեջանը ոչ միայն նախահարձակ է եղել, այլև՝ նշանառել է բնակավայրերը, նաև՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։