Սամվել Բաբայան. Արցախում մարտական գործողությունների հետևանքով 10 զինվորական է զոհվել. Aysor.am
Քաղաքական
13:25 27/09/2020
Հայաստան

Սամվել Բաբայան. Արցախում մարտական գործողությունների հետևանքով 10 զինվորական է զոհվել. Aysor.am

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինուժի ձեռնարկած մարտական գործողությունների հետևանքով զոհվել է հայկական զինված ուժերի 10 զինածառայող: Aysor.am-ի փոխանցմամբ,  Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:

«10 հոգի զոհ ունենք: Զինվորականների մասին է խոսքը: Քաղաքացիական վիրավորներ ունենք, երեխեք ունենք նաև վիրավորների թվում», - ասաց Բաբայանը՝ նշելով, որ օրվա վերջում կհրապարակվեն ամփոփ տվյալներ:

Բաբայանը նշել է, որ հայկական կողմն ունի 4-5 դիրքի կորուստ, սակայն դրանց վերականգնման հնարավորություններ կան: 

Placeholder
Սամվել Բաբայան. Արցախում մարտական գործողությունների հետևանքով 10 զինվորական է զոհվել. Aysor.am