Կարո Փայլան․ Թուրքիան պետք է դադարեցնի բենզին լցնել կրակի վրա
Քաղաքական
13:43 27/09/2020

Կարո Փայլան․ Թուրքիան պետք է դադարեցնի բենզին լցնել կրակի վրա

Այսօր առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը գրել է․ «Ղարաբաղում լայնամասշտաբ բախումներ են տեղի ունենում հայկական ադրբեջանական ուժերի միջև:

Մեր երկիրը (Թուրքիան- խմբ․) պետք է դադարեցնի լինել կողմը, որը բենզին է լցնում այս կրակի վրա:
Այս պատերազմը չունի հաղթող։ Բայց հայ և ադրբեջանցի ժողովուրդները կլինեն կորցնողները:
Եկեք պատասխանատվություն վերցնենք կրակի դադարեցման համար»,- գրել է Փայլանը։
 

Placeholder
Կարո Փայլան․ Թուրքիան պետք է դադարեցնի բենզին լցնել կրակի վրա