Ժոզեպ Բորել․ Անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
Քաղաքական
16:04 27/09/2020
Տարածաշրջան

Ժոզեպ Բորել․ Անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարություն է տարածել՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ։

Նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մարտեր են բռնկվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի երկայնքով՝ ցավալիորեն պատճառելով ռազմական և քաղաքացիական զոհեր:

«Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դեէսկալացնել իրավիճակը և հրադադարի ռեժիմը խստորեն պահպանել:

Անհապաղ անհրաժեշտ է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,-ասվում է հայտարարության մեջ։

Placeholder
Ժոզեպ Բորել․ Անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները