Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ծնել, անունը՝ Մոնթե
Օրվա թեմա
22:29 28/09/2020
Հայաստան

Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ծնել, անունը՝ Մոնթե

Արցախում թշնամու հարձակման ժամանակ վիրավորված հղի կինն արու զավակ է  լույս աշխարհ բերել, նրան Մոնթե են կոչել։ Այս մասին հայտնում է Առաջին Ալիքը։

«Լավ է ձեր բալիկը, եթե կուզեք, կնկարենք, կուղարկենք ձեզ»,-հեռախոսից այն կողմ տատիկին ու Մոնթեի ավագ եղբայրներին դիմում է բժիշկն ու շնորհավորում նրանց։

Ծննդաբերած կինը՝ Աննա Գալստյանը պատմում է, վիրավորվեց ճանապարհին, ասում է՝ ուրախ է, որ տուժողն ինքն է եղել, ոչ թե նույն մեքենայում գտնվող երեխաները։

«Ինչ-որ բան պայթեց, մեքենան դուրս եկավ ճանապարհից։ Բայց, փառք Աստծո, ինձ բան եղավ, երեխաներին չեղավ, ես առաջն էի նստած»,-պատմում է կինը։

Մանրամասները՝ Առաջին ալիքի տեսանյութում։
 

Placeholder
Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ծնել, անունը՝ Մոնթե