Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էսկալացիան ափսոսանք է առաջացնում, այն կարելի է լուծել միայն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ լրագրողներին ասել է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:
«Ցավոք, կան զոհեր, կողմերը օգտագործում են նաև ծանր զենքեր: Մենք տեսնում ենք, որ այս հարցը կարող է լուծվել միայն քաղաքական -դիվանագիտական մեթոդների կիրառմամբ, և Ռուսաստանը միշտ և ամեն կերպ ձգտելու է խաղաղության»,- ասել է Նարիշկինը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։