Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանի կիրառած «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգերի կիրառումը եղել է անարդյունավետ. ՊԲ
Սեպտեմբերի 28-ին արցախյան ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան ուղղություններում հակառակորդը կիրառել է «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգեր: Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ զինատեսակի կիրառումը եղել է անարդյունավետ:
«Հակառակորդի տարածած բոլոր տեղեկությունները հայկական կողմի կորուստների մասին իրականությանը չեն համապատասխանում:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»,- հայտնում են Արցախի ՊՆ-ից:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։