Արցախում հացի փուռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում լրացուցիչ աշխատուժի կարիք կա
Օրվա թեմա
13:04 28/09/2020
ԼՂՀ

Արցախում հացի փուռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում լրացուցիչ աշխատուժի կարիք կա

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը կոչով դիմել է  քաղաքացիներին:

«Սիրելի մայրեր և քույրեր

Պատերազմական վիճակի պատճառով հացի փուռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում առաջ է եկել լրացուցիչ աշխատուժի կարիք: Պետությունը ձեր կարիքն զգում է:

Կոչ ենք անում համալրել այդ թափուր աշխատատեղերը: Զբաղվածության խնդրի լուծումից զատ, դուք ձեր ծանրակշիռ ներդրումը բերած կլինեք մեր հաղթանակի գործին:

Զորակոչային տարիքը լրացած հարգելի հայրենակիցներ, նշված աշխատավայրերում կա նաև աշխատուժի կարիք: Կոչ ենք անում ձեր ներդրումը բերել:

Կարող եք զանգել հետևյալ հեռախոսահամարներով՝ 097 202 494, 047 97 17 39»,- նշված է նախարարության հայտարարության մեջ: 

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։

Placeholder