28.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, գրանցվել է 6 մահ
Օրվա թեմա
10:57 28/09/2020
Հայաստան

28.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, գրանցվել է 6 մահ

Հայաստանում երեկ կատարվել է 1935 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք: Առողջացել է 52 մարդ: Մեկ օրում մահացել է 6 հիվադ:

Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 58 (կին), 79 (տղամարդ), 73 (տղամարդ), 60 (կին), 84 (կին) և 74 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Սեպտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49574 դեպք, որոնցից 43665-ն` առողջացած, 957-ը` մահվան ելքով: Եվս 295 մարդ մահացել է, որոնց  մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը, ըստ ԱՆ-ի,  վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4657 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 286161 թեստավորում:
 

 

Placeholder
28.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, գրանցվել է 6 մահ