Ադրբեջանը ծավալված տանկային մարտում կորցրել է տասը միավոր զրահատեխնիկա. ՊԲ
Քաղաքական
16:26 28/09/2020
ԼՂՀ

Ադրբեջանը ծավալված տանկային մարտում կորցրել է տասը միավոր զրահատեխնիկա. ՊԲ

Մարտակագծի հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ, սակայն, հանդիպելով ՊԲ տանկային ու հակատանկային ստորաբաժանումների համառ դիմադրությանը, ծավալված տանկային մարտում կորցրել է տաս միավոր զրահատեխնիկա:  Այսդ մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության  մամուլի ծառայությունից:

Մարտական գործողությունները շարունակվում են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։

Placeholder
Ադրբեջանը ծավալված տանկային մարտում կորցրել է տասը միավոր զրահատեխնիկա. ՊԲ