Հունաստանն արեց այն, ինչը դատապարտում է․ հունական սոցցանցը պայթել է Ղարաբաղի վերաբերյալ երկրի ԱԳՆ հայտարարությունից
Քաղաքական
11:55 28/09/2020
Տարածաշրջան

Հունաստանն արեց այն, ինչը դատապարտում է․ հունական սոցցանցը պայթել է Ղարաբաղի վերաբերյալ երկրի ԱԳՆ հայտարարությունից

Հունաստանի կառավարությունը, որը դատապարտում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի «հավասարազոր մոտեցումը» Հունաստանին և Թուրքիային Արևելյան Միջերկրական ծովում, նույնն արեց Արցախի դե-ֆակտո հանրապետության ու Ադրբեջանի միջև բախումների հետ կապված։ Այս մասին գրում է հունական Greek City Times-ը, հավելելով, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն անցյալ ամիս ուժեղ աջակցություն էր հայտնել Հունաստանին, երբ Թուրքիան խախտեց նրանց ծովային տարածքը և մայրցամաքային սահմանները:

«Այնուամենայնիվ, չնայած Հայաստանի կողմից Հունաստանին և Կիպրոսին հստակ աջակցությանն Արևելյան Միջերկրական ծովում ընդդեմ Թուրքիայի ագրեսիայի, Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների վերաբերյալ «հավասար հեռավորության» թույլ հայտարարություն, որում ասվում է, որ «առանձնակի մտահոգությամբ ենք դիտում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության աճը, որը հանգեցրել է նաև քաղաքացիական զոհերի: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների սեղան։

Միջազգային իրավունքի համաձայն՝ վեճերի խաղաղ կարգավորումը տարածաշրջանային անվտանգության և կայունության միակ ճանապարհն է: Մենք ակնկալում ենք, որ շահագրգիռ կողմերի և երրորդ կողմերի յուրաքանչյուր գործողություն և հայտարարություն կլինի այս տրամաբանության մի մասը՝ խուսափելով լարվածության հրահրումից»»,-գրում է կայքն ու հավելում, որ ԱԳՆ-ն հայտարարության մեջ մեկ անգամ չի նշել Հայաստան, Ադրբեջան կամ Թուրքիա:

Հիշեցվում է նաև, որ այս ամսվա սկզբին Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը Բաքվում Հունաստանի նորանշանակ դեսպանին բացահայտ ասել էր, որ «մենք աջակցում ենք նրանց [Թուրքիային] բոլոր հարցերում, ներառյալ Արևելյան Միջերկրական ծովում հետախուզության հարցում»:

Ընդամենը օրեր առաջ Թուրքիան սիրիացի ջիհադիստներին Ադրբեջան էր տեղափոխում՝ հայերի դեմ պայքարելու համար, ինչպես հաղորդել է հունական City Times-ը:

Հունաստանի սոցիալական լրատվամիջոցների օգտվողները վրդովված են և ընդգծել են այս կեղծավորությունը Twitter-ում։ Հունաստանի ԱԳՆ-ի թվիթնը տարածվել է դատապարտող մեկնաբանություններով։

Բաբիս Կալիգոսֆիրիսը գրել է. «Հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև, և նախարարությունը, փոխանակ Հայաստանի կողմը գրավի, գոնե բանավոր, օդապարիկ է ծածանում։ Մենք խոսում ենք վտանգավոր մարդկանց մասին»:

Դենիս Կասավետիսը գրել է. «Կարդացեք հայտարարությունը… այնուհետ մենք մեղավոր կլինենք, որ կորցրեցինք վստահությունը մեր արտաքին քաղաքականության հանդեպ»:

Ջորջ Կարադիմոսն ընդգծել է. «Այս խայտառակ հայտարարությունից հետո մենք բոլորս հասկացել ենք, թե ինչ է հետևելու Թուրքիայի հետախուզական աշխատանքներին: Մերկելի ասածը»:

Ջոն Բարբագիանիսը գրել է․ «Ամոթալի հայտարարություն»:

Կայքի փոխանցմամբ, փաստորեն, ամբողջ մեկնաբանություններից և ռեթվիթներից ոչ մեկը չի սատարել Հունաստանի ԱԳՆ հայտարարությանը:

Placeholder
Հունաստանն արեց այն, ինչը դատապարտում է․ հունական սոցցանցը պայթել է Ղարաբաղի վերաբերյալ երկրի ԱԳՆ հայտարարությունից