Արցախում հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել է լրագրողական խմբին
Քաղաքական
16:37 28/09/2020
ԼՂՀ

Արցախում հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել է լրագրողական խմբին

Tert. am-ի նկարահանող խումբը Արցախի Հանրապետությունում է: Մարտունի քաղաքում լրագրողական խմբի աշխատանքների ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչները ֆիքսել են հակառակորդի ԱԹՍ, որը թիրախավորել  և սկսել է հետապնդել իրենց: Այս մասին գրում Tert.am կայքը: 

Այսօր ՊՆ-ն հայտարարել է, որ հակառակորդը հրետակոծում է Մարտունի քաղաքը:

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով, թիրախավորել է նաև բնակավայրերն ու  խաղաղ բնակչությանը։ 

Placeholder
Արցախում հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել է լրագրողական խմբին