Վարդան Ոսկանյան. Մերձավոր Արևելքում մեզ աջակցում են մեր իրանցի, իրաքցի, սիրիացի, լիբանանցի և այլ բարեկամներ
Քաղաքական
10:24 29/09/2020
Հայաստան

Վարդան Ոսկանյան. Մերձավոր Արևելքում մեզ աջակցում են մեր իրանցի, իրաքցի, սիրիացի, լիբանանցի և այլ բարեկամներ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Բաքվի բռնապետի քարոզչամեքենան փորձում է քարոզչական ներազդեցություն ունենալ՝ օգտվելով մեկ-երկու իրանցի հոգևորականների ելույթներից և ձգտելով խաթարել հայ-իրանական եղբայրական հարաբերությունները։

Այս հոգևորականների հեռագնա նպատակը պատերազմում պարտության հետևանքով Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում Բաքվի բռնապետի վարչակարգի տապալումն է և իսլամական հեղափոխության արտահանումը։

Իրանի չհայտարարվող փաստացի պաշտոնական դիրքորոշումն է, որ էրդողանական վարչակարգի օգնությամբ այս պատերազմին մասնակցում են մերձավորարևելյան ծայրահեղական ահաբեկիչներ, որոնք Սիրիայում և այլուր սպանել են իրանցի կամավորականներին և ուղղակի սպառնալիք են Իրանի հյուսիսի անվտանգությանը:

Ուստի չենք տրվում Բաքվի բռնապետի քարոզչական ազդեցության փորձին։

Մերձավոր Արևելքում մեզ աջակցում են մեր իրանցի, իրաքցի, սիրիացի, լիբանանցի և այլ բարեկամներ։ Եվ մենք #ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ»։

Placeholder
Վարդան Ոսկանյան. Մերձավոր Արևելքում մեզ աջակցում են մեր իրանցի, իրաքցի, սիրիացի, լիբանանցի և այլ բարեկամներ