Բայդեն․ Թրամփի վարչակազմը պետք է զանգահարի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին
Քաղաքական
21:56 29/09/2020
Տարածաշրջան

Բայդեն․ Թրամփի վարչակազմը պետք է զանգահարի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին

ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հայտարարում է, որ Թրամփի վարչակազմը պետք է զանգահարի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին։

«Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում զոհերի արագ աճի հետ կապված՝ Թրամփի վարչակազմը պետք է անհապաղ զանգահարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ իրավիճակը ապաէսկալացնելու համար։ Այն նաև պետք է պահանջի, որ մյուսները, ինչպես Թուրքիան, հեռու մնան այս հակամարտությունից»,- գրել է Ջո Բայդենը թվիթերում։

Նշենք, որ Բայդենը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ նաև հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկմամբ և կոչ էր անում անհապաղ թուլացնել իրավիճակը, դադարեցնել կրակը և վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև։

ԱՄՆ նախագահի թեկնածուի խոսքով՝ Վաշինգտոնը պետք է նաև «վերանայի իր անվտանգության աջակցության ծրագրերը», որպեսզի ոչ մի զենք «չկարողանա օգտագործվել հարձակողական նպատակներով»: Բայդենը կոչ է արել նաև «տարածաշրջանի երրորդ կողմերին չխառնվել հակամարտությանը»:

Placeholder
Բայդեն․ Թրամփի վարչակազմը պետք է զանգահարի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին