ՌԴ ԱԳՆ-ում ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հանդիպումները․ Զախարովա
Քաղաքական
19:25 29/09/2020
Տարածաշրջան

ՌԴ ԱԳՆ-ում ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հանդիպումները․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում պլանային հանդիպումներ են անցկացվում՝ Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների մասնակցությամբ: Այս մասին Ռիա Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հավելելով, որ հանդիպման արդյունքներով ԶԼՄ-ների համար հաղորդագրություն կլինի։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Ադրբեջանը խախտելով հրադադարի ռեժիմը, Լեռնային Ղարաբաղի սահմանագծի ողջ երկայնքով նախաձեռնել է լայնածավալ ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ։ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում կան տասնյակ զոհեր, այդ թվում խաղաղ բնակիչներ ու երեխաներ։

Placeholder
ՌԴ ԱԳՆ-ում ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հանդիպումները․ Զախարովա