Թուրքագետ. Թուրքական մամուլում սկսել են քննարկել Ադրբեջան զորք ուղարկելու հնարավորությունները
Քաղաքական
13:04 29/09/2020
Տարածաշրջան

Թուրքագետ. Թուրքական մամուլում սկսել են քննարկել Ադրբեջան զորք ուղարկելու հնարավորությունները

Թուրքական մամուլում սկսել են քննարկել Ադրբեջան զորք ուղարկելու հնարավորությունները։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է թուրքագետ Մխիթար Նազարյանը։

«Դրա առիթը դարձել է Թուրքիայի ԱԳՆ-ի այն հայտարարությունը, թե բա Ադրբեջանը ինչ ձևով ուզի, այդ ձևով էլ կօգնենք։

Հիշել ու իրար հիշեցնում են 2010թ. Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին» պայմանագիրը։

Իսկ Թուրքիայից զինված ուժեր Ադրբեջան ուղարկելու համար պետք կգա հետևյալ ընթացակարգը. նախագահ Էրդողանը միջնորդություն է ներկայացնում խորհրդարան, վերջինս էլ հավանություն է տալիս։ Կամ չի տալիս։

Բայց քանի որ Էրդողանի վրայից արյան հոտ է գալիս, նման միջնորդությունը չի բացառվում»,-գրել է թուրքագետը։


 

Placeholder
Թուրքագետ. Թուրքական մամուլում սկսել են քննարկել Ադրբեջան զորք ուղարկելու հնարավորությունները