Ջավախքից 2 բեռնատարով մթերք են ուղարկել դիրքեր
Տարածաշրջան
06:25 29/09/2020
Տարածաշրջան

Ջավախքից 2 բեռնատարով մթերք են ուղարկել դիրքեր

Ջավախցիներին թույլատրվեց Վրաստան-Հայաստան սահմանի Բավրա անցակետից հումանիտար օգնություն ուղարկել ՀՀ: Բավրայից Երևան արդեն շարժվում է սննդամթերքով ու դեղորայքով բեռնված երկու բեռնատար մեքենա: Եվս 4 բեռնատար մեքենայի չի թույլատրվել անցնել սահմանը․ տեղում բնակիչներին ասել են, որ թույլտվություն կլինի 2 օր անց:

 «Ալիք.գե»-ն գիշեցնում է՝ Նինոծմինդա քաղաքում  տասնյակ երիտասարդներ հավաքվել էին Արցախում ստեղծված իրավիճակը քննարկելու և աջակցության ուղիներ գտնելու համար: Երիտասարդները հիմնական երկու ուղղությամբ ընդհանուր հայտարարի եկան․ առաջինը՝ որ պետք է կազմել ցուցակներ այն մարդկանց անուններով, որոնք ցանկություն են հայտնում մեկնել Արցախ, երկրորդը՝ հնարավոր հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախի հայրենակիցներին:

Նինոծմինդայից Արցախ գնալու ցանկություն հայտնեցին ավելի քան 100 երիտասարդ:

 

 

Placeholder
Ջավախքից 2 բեռնատարով մթերք են ուղարկել դիրքեր