Արյունաբանականը հայտնում ՝ այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է և խնդրում են չայցելել կենտրոն
Առողջություն
10:00 29/09/2020
Հայաստան

Արյունաբանականը հայտնում ՝ այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է և խնդրում են չայցելել կենտրոն

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն կամավորներին, ովքեր միացել էին կոչին և կատարել արյունատվություն:

«Տեղեկացնում ենք, որ այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է և խնդրում ենք չայցելել Արյունաբանական կենտրոն:
Անհրաժեշտության դեպքում կրկին կտեղեկացնենք:
Շնորհակալ ենք»,- հայտնում են կենտրոնից: 

Նշենք, որ արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով սեպտեմբերի 27-ին ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ էր արել  կամավոր դոնորության.  «Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում արյուն հանձնելու համար դիմել միայն «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ կամ արյան բանկի մարզային կառույցներ:

Լրացուցիչ հայտնում ենք, որ արյան խումբն ու ռեզուս պատկանելությունը նշանակություն չունեն»:

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։

Placeholder