Արցախի պաշտպանության բանակը դիմելու է անհրաժեշտ  միջոցների թուրքական օդուժի գործողությունների դեմ
Արցախի Հանրապետություն
23:22 29/09/2020
ԼՂՀ

Արցախի պաշտպանության բանակը դիմելու է անհրաժեշտ միջոցների թուրքական օդուժի գործողությունների դեմ

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտել է սեպտեմբերի 29-ի առավոտյան Հայաստանի տարածքում թուրքական F-16-ի կողմից ՀՀ Զինված ուժերի ինքնաթիռի խոցումը: Այդ մասին նա հայտնել է  «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:

Հարությունյանը նշել է, որ արարքը դատապարտելի է, իսկ ՊԲ-ն դիմելու է անհրաժեշտ ինքնապաշտպանական միջոցների` հակամարտության գոտում թուրքական օդուժի գործողությունների դեմ:

«Այսօր Հայաստանի Հանրապետության օդային տարածքում թուրքական F-16 ինքնաթիռի կողմից խոցվել է հայկական ՍՈՒ-25 ինքնաթիռը: Մենք դատարարտում ենք այս ուխտադրուժ հարձակումը: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Արցախի Պաշտպանության բանակը դիմելու է անհրաժեշտ ինքնպաշտպանական միջոցների` հակամարտության գոտում թուրքական օդուժի գործողությունների դեմ»,- ասել է Հարությունյանը:
 

Placeholder