Աղոթք երաժշտությամբ՝ Խոր Վիրապից
Մշակույթ
09:41 29/09/2020
Հայաստան

Աղոթք երաժշտությամբ՝ Խոր Վիրապից

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, հոգևոր երաժշտության կատարումներով կոգեշնչի առաջնագծում մարտնչող և հայրենիքի սահմաններն անձնվիրաբար պաշտպանող մեր զինվորներին։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հոգևոր երաժշտության ծրագրով երգչախումբը հանդես կգա Խոր Վիրապ վանական համալիրում այսօր ժամը 12:00-ին։

Հոգևոր կատարումների ծրագիրը նպատակ ունի ոգևորել սահմանը պահող հայրորդիներին, ցույց տալ, որ ժողովուրդը կանգնած է նրանց թիկունքին, և նրանք մենակ չեն այս դժվարին պայքարում:
Երգչախմբի կատարումները վանքում յուրօրինակ աղոթք են դառնալու առ Աստված՝ լսելի դարձնելով սահմանում խաղաղություն հաստատելու մեր ժողովրդի հավաքական նպատակը։
Ծրագրում՝ Եկմալյան՝ «Հայր մեր» «Սուրբ-սուրբ», «Միայն Սուրբ, միայն Տեր», Կոմիտաս՝ «Գովեա Յերուսաղեմ», «Հոգի Աստուծո», «Տեր ողորմեա»:

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։

Placeholder