28.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 327 նոր դեպք, գրանցվել է 2 մահ
Առողջություն
11:46 29/09/2020
Հայաստան

28.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 327 նոր դեպք, գրանցվել է 2 մահ

Երեկ Հայաստանում  կատարվել է 2886 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 327 նոր դեպք: 184 մարդ առողջացել է: Մեկ օրում մահացել է 2 հիվանդ, որից 1-ն, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտը եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Այսպիսով, սեպտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49901 դեպք, որոնցից 43849-ն` առողջացած, 958-ը` մահվան ելքով: Եվս 296 մարդ մահացել է, որոնք ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4798 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 289047 թեստավորում:

Placeholder
28.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 327 նոր դեպք, գրանցվել է 2 մահ