Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանը հրետակոծեց Վարդենիս քաղաքը Թուրքիայի ԱԹՍ-ների կիրառմամբ
Քաղաքական
12:49 29/09/2020
Հայաստան

Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանը հրետակոծեց Վարդենիս քաղաքը Թուրքիայի ԱԹՍ-ների կիրառմամբ

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը  Թվիթերում գրել է. «Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի արդեն իսկ երրորդ օրն Ադրբեջանը հրետակոծեց Հայաստանի Վարդենիս քաղաքը Թուրքիայի ԱԹՍ-ների կիրառմամբ, պատճառելով քաղաքացիական բնակչության կորուստներ»:

Այսօր ավելի վաղ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ առաջին օրը, երբ Ադրբեջանը հասցրեց մասսայական օդային և հրթիռահետանային հարված, այդ օրն էլ Վարդենիսի ուղղությունը թիրախավորվել էր: Նա հայտնում է, որ այս պահին  էլ Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում:

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։

Placeholder
Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանը հրետակոծեց Վարդենիս քաղաքը Թուրքիայի ԱԹՍ-ների կիրառմամբ