Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի ՄԻՊ-ը հորդորել է ԿԽՄԿ ներկայացուցչին ցուցաբերել հասցեական աջակցություն
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից:
Արտակ Բեգլարյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության նախնական արդյունքները:
Պաշտպանը հորդորել է ԿԽՄԿ ներկայացուցչին աշխատանքներ տանել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի խաղաղ բնակչության մարդասիրական կարիքների գնահատման ուղղությամբ և ցուցաբերել հասցեական աջակցություն: Ա. Բեգլարյանը կարևոր է համարել միջազգային կառույցների համարժեք ու օպերատիվ արձագանքը մարդու իրավունքների և մարդասիրական առկա մարտահրավերներին:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։