Հրթիռահրետանային ուժերը գերազանց են կատարում իրենց առաջ դրած խնդիրները
Քաղաքական
00:20 30/09/2020
ԼՂՀ

Հրթիռահրետանային ուժերը գերազանց են կատարում իրենց առաջ դրած խնդիրները

Պաշտպանության բանակի հրթիռահրետանային կրակակետերից մեկի զինծառայողները, ավարտելով մարտական առաջադրանքը, զեկուցում են, որ նախնական վերլուծությունների արդյունքում, բոլոր թիրախները խոցված են և բնակչությանը հորդորում են հանգիստ լինել, քանի որ միշտ պատրաստ են ջախջախելու թշնամուն:

ՊԲ հրապարակած տեսանյութում զինվորը հայտնում է, որ ստացել են մարտական խնդիր, զբաղեցրել են իրենց տեղերը և գերազանց կատարել են այն՝ ուրախությամբ նշելով, որ խոցել են հանձնարարված բոլոր թիրախները:

Զինվորները շեշտեցին, որ մարտական ոգին բանակում բարձր է: Սպաները հայտնում են, որ զինվորները շատ լավ գիտեն ռազմական գործը և առանց իրենց էլ այն կանեն, բայց ավագ կազմը միշտ կանգնած է շարքայինի կողքին:

«Կատարում ենք տարբեր մարտական խնդիրներ, զգոն ենք ամենակարևորը և կանգնած ենք մեր հայ ազգի թիկունքին»,- հայտարարում է մարտական ծառայության մեջ գտնվող զինվորը:

Placeholder
Հրթիռահրետանային ուժերը գերազանց են կատարում իրենց առաջ դրած խնդիրները