Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ժամեր շարունակ Ջավախքում վրաց-թուրքական միջպետական ճանապարհը փակ պահելուց հետո, երիտասարդները որոշել են բացել այն: Թուրքական պետհամարանիշերով բեռնատարները կայանել են Կարծախ գյուղից ոչ շատ հեռու:
Jnews-ը գրում է, որ իր հաշվարկներով մոտավոր 1000 մարդ էր հավաքել Կարծախում: Նրանք սկզբից ճանապարհը փակել էին և արգելում էին թուրքական բեռնատարների անցուդարձը: Ըստ ցուցարարների, այս ճանապահով Թուրքիան Ադրբեջանին զենք է մատակարարում:
Այնուհետև ցուցարարները պահանջում էին բացել հայ-վրացական սահմանը, որպեսզի կարողանան անարգել հումանիտար օգնություն ուղարկել և որպես կամավոր մեկնել Արցախ:
Երիտասարդները վանկարկում էին Հայաստան և Արցախ:
Ժամը 00:30-ի տվյալներով, Կարծախ գյուղում իրավիճակը հանգիստ է, Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը բաց է: Մի քանի ժամ բողոքի ակցիա իրականացնող մարդիկ հեռացել են:
Իրավապահ մարմիները շարունակում են հսկողություն իրականացնել Կարծախ գյուղում:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Երեկ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերում գրել էր. «Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի արդեն իսկ երրորդ օրն Ադրբեջանը հրետակոծեց Հայաստանի Վարդենիս քաղաքը Թուրքիայի ԱԹՍ-ների կիրառմամբ, պատճառելով քաղաքացիական բնակչության կորուստներ»:


