Արցախի ՊՆ. Ադրբեջանը շարունակում է կրել կորուստներ
Քաղաքական
07:33 30/09/2020
ԼՂՀ

Արցախի ՊՆ. Ադրբեջանը շարունակում է կրել կորուստներ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրված է Ադրբեջանի կենդանի ուժի կորուստները։ Ըստ տեսանյութի, հակառակորդի ոչնչացված բազմաթիվ զինծառայողներ հայկական կողմում են։

Հիշեցնենք, որ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը երեկ հայտարարեց,  որ ընդհանուր առմամբ, պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր՝ Ադրբեջանը կորցրել է կենդանի ուժ՝ 790 զինծառայող, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ, որտեղ ընթացել են բավականին համառ և դժվար մարտեր։ Մոտավոր տվյալներով, կա 1900 վիրավոր՝ Ադրբեջանի բոլոր ստորաբաժանումներում միասին վերցրած։

Նրա խոսքով, հայկական Զինված ուժերի ստորաբաժանումները հակատանկային և հրետանային միջոցներով խոցել է հակառակորդի 137 տանկ և զրահատեխնիկա, ոչնչացվել է հակառակորդի 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ։

Placeholder
Արցախի ՊՆ. Ադրբեջանը շարունակում է կրել կորուստներ