Ադրբեջանի գործողությունների հետևանքով Մարտակերտում 3 քաղաքացիական անձ է զոհվել
Քաղաքական
15:17 30/09/2020
ԼՂՀ

Ադրբեջանի գործողությունների հետևանքով Մարտակերտում 3 քաղաքացիական անձ է զոհվել

Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: 

«Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը»,- գրել է Վ.Պողոսյանը: 

Հիշեցնենք, որ երեկ Արցախի ՄԻՊ-ը հրապարակել էր քաղաքացիական չորս զոհերի անունները, որոնք զոհվել են ադրբեջանական հրետակոծությունների ու ԱԹՍ-ների հարվածների հետևանքով քաղաքացիական բնակավայրերում: 

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։

 

Placeholder
Ադրբեջանի գործողությունների հետևանքով Մարտակերտում 3 քաղաքացիական անձ է զոհվել