30.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 458 նոր դեպք, գրանցվել է 2 մահ
Օրվա թեմա
11:02 30/09/2020
Հայաստան

30.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 458 նոր դեպք, գրանցվել է 2 մահ

Հայաստանում երեկ կատարվել է 3146 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 458 նոր դեպք: Առողջացել 152 մարդ: Մեկ օրում մահացել է 2 մարդ, որից մեկը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտը եղել է 77 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Սեպտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 50359 դեպք, որոնցից 44001-ն` առողջացած, 959-ը` մահվան ելքով: Եվս 297  մարդ մահացել է, որոնք ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5102 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 292193 թեստավորում:

Placeholder
30.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 458 նոր դեպք, գրանցվել է 2 մահ