Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բանաստեղծ Սոկրատ Խանյանը՝ ապաստարանից. «Մենք կկռվենք էլ, կապրենք էլ ու կարարենք էլ»
Հայ դաշնակահար։ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը գրում է. «Իմ թանկագին 90-ամյա պապս՝ բանաստեղծ Սոկրատ Խանյանը, ով Արցախի Հանրապետության վաստակավոր գործիչ է, հիմա Ստեփանակերտում է՝ ապաստարանում, ու շարունակում է ստեղծագործել, ինձ էլ կարճ զանգի միջոցով խրատեց ու ասաց՝ չդադարես ստեղծագործել, մեր ուժն այդ է․ «Մենք կկռվենք էլ, կապրենք էլ ու կարարենք էլ»»։
Նա նաև հրապարակել է սեպտեմբերի 27-ին գրված պապի բանաստեղծություն-կոչը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։