Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող ևս երկու ինքնաթիռ: Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ուղղությունները ճշտվում են:
Ավելի վաղ Արցախի ՊԲ-ից հայտնել էին, որ հոկտեմբերի 1-ին ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել են 1 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։