Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախնական տվյալներով՝ ՊԲ-ն խոցել է Ադրբեջանի ՍՈւ-25 ինքնաթիռները, ՄԻ-24 ուղղաթիռները
Ըստ նախնական տվյալների, այսօր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցված Ադրբեջանի ինքնաթիռները եղել են ՍՈւ-25, իսկ ուղղաթիռները՝ ՄԻ-24 տիպի: Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մանրամասները ճշտվում են:
Ավելի վաղ Արցախի ՊԲ-ից հայտնել էին, որ հոկտեմբերի 1-ին ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են 3 ինքնաթիռ և ուղղաթիռներ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։