Արցախում՝ վիրավոր լրագրողներին տեղափոխող մեքենան
Քաղաքական
16:10 01/10/2020
Հայաստան

Արցախում՝ վիրավոր լրագրողներին տեղափոխող մեքենան

Հայկական միասնական տեղեկատվականը կենտրոնը գրում է, որ Արցախում 24news.am և Արմենիա հեռուստաընկերության լրագրողները են վիրավորել, հրապարակել նաև լուսանկարներ: 

Հիշեցնենք, որ այսօր Արցախում վիրավորվել են ոչ միայն հայկական լարտավմիջոցների ներկայացուցիչներ, նաև արտասահմանյան: Մասնավորապես, այսօր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են  Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենային:

Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ): Նրանց տեղափոխում են Մարտունու հիվանդանոց:

«Дождь» հեռուստաալիքը հայտնել էր, որ իր թղթակից Դմիտրի Ելովսկին նույնպես Ադրբեջանի կրակի տակ է ընկել Լեռնային Ղարաբաղում ու կարողացել է թաքնվել ապաստարանում։

Ավելի վաղ գրել էինք, որ Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորում է ստացել Արմենիա հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը: Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել։

Placeholder
Արցախում՝ վիրավոր լրագրողներին տեղափոխող մեքենան