Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախում վիրավորված Le Monde-ի թղթակիc Ալլան Կավալի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում: Լրագրողներն Ադրբեջանի ԶՈւ հրետակոծության արդյունքում վիրավորում էին ստացել Մարտունու քաղաքապետարանի շենքում: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Ավելի վաղ գրել էինք, որ Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ): Նրանց տեղափոխում են Մարտունու հիվանդանոց:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։