Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորվել է «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը
Քաղաքական
14:21 01/10/2020
Հայաստան

Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորվել է «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը

Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորում է ստացել Արմենիա հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը: Խմբում եղել են այլ լրագրողներ: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ): Նրանց տեղափոխում են Մարտունու հիվանդանոց:

«Дождь» հեռուստաալիքը հայտնել էր, որ իր թղթակից Դմիտրի Ելովսկին նույնպես Ադրբեջանի կրակի տակ է ընկել Լեռնային Ղարաբաղում ու կարողացել է թաքնվել ապաստարանում։ 

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Երեկվա դրությամբ, խաղաղ բնակչության շրջանում արդեն հաղորդվել է 7 զոհի մասին:

 

Placeholder
Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորվել է «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը