Էրդողանն անթույլատրելի է համարում Արցախում զինադադարի հասնելու Մինսկի խմբի երկրների կոչերը
Քաղաքական
16:27 01/10/2020
Տարածաշրջան

Էրդողանն անթույլատրելի է համարում Արցախում զինադադարի հասնելու Մինսկի խմբի երկրների կոչերը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն անընդունելի է համարում այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձգտում է Լեռնային Ղարաբաղում հասնել հրադադարի ռեժիմի:

«Անընդունելի է, որ Մինսկի խումբն այժմ պահանջում է զինադադար Լեռնային Ղարաբաղում: Նրանք պետք է պահանջեն, որ Հայաստանը նախ դուրս գա Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներից», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հինգշաբթի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահը:
 

Placeholder
Էրդողանն անթույլատրելի է համարում Արցախում զինադադարի հասնելու Մինսկի խմբի երկրների կոչերը